Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշեց, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։
«Ես կարծում եմ, որ իրավական փաստաթղթային առումով կարևոր փուլն իրականացրել ենք և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կարիքների և նաև ենթակառուցվ...