Թյուրըմբռնում ու իրազեկվածության պակաս․ պատասխանատուներն անդրադարձել են «Առողջ ապրելակերպ»-ի դասընթացի շուրջ բարձրացված աղմուկին
Հանրապետության դպրոցներում 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները, «Առողջ ապրելակերպ» խմբակի նոր չափորոշիչներով դասընթացներին մասնակցելով, հնարավորություն ունեն ծանոթանալու կարևոր հարցերի մի շարք ուղղություններով՝ սնուցում և ֆիզիկական ակտիվություն, աճ, զարգացում, հիգիենա, անվտանգություն և այլն։ Խմբակը նշված դասարանների համար դարձել է պարտադիր։ Աշակերտները հիմնական դասացուցակով նախատեսված ժամերից հետո մասնակցում են խմբակի դասերին։ Խմբակի դասընթացները տնային աշխատանքներ չեն նախատեսում, երեխաները դասընթացի բովանդակությանը ծանոթանում են բացառապես դասարանում։ Չկա առարկայի դասագիրք կա միայն ուսուցչի ձեռնարկ։
Օրերս համացանցում ակտիվ քննարկման առարկա դարձավ «Առողջ ապրելակերպ» դասընթացի բովանդակությունը։ Նշվում էր, որ 5-րդ դասարանում անդրադարձ կա սեռական դաստիրակությանը, պահպանակների օգտագործմանը։ Կարծիքներ էին հնչում այն մասին, որ 5-րդ դասարանում նման թեմաներով դասընթացները ճիշտ չեն։ Անդրադառնալով նշված դիտարկումներին ու մտահոգություններին՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ սխալ տեղեկատվություն է տարածվում, կա թյուրըմբռնում։ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրե...