Վարչապետն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:
Վարչապետը կրկին շնորհավորել է պարոն Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: