Մարդկությունը վաղ թե ուշ կբախվի նոր X հիվանդությանը, որին պետք է պատրաստվել հիմա. ԱՀԿ ղեկավար
COVID-19-ի դասերը կարող են մոռացված լինել, քանի որ աշխարհի ուշադրությունն այժմ կենտրոնացած է այլ ճգնաժամերի վրա. աշխարհը պատրաստ չէ նոր համավարակի. նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա հայտարարել է, որ մարդկությունը վաղ թե ուշ կբախվի նոր անհայտ «X հիվանդությանը», որին պետք է պատրաստվել հիմա։
«Այն ցավալի դասերը, որոնք մենք քաղել ենք COVID-19 համավարակից, մոռացվել...