Երևանը և Նյու Դելին նախատեսում են կարգավորել Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան Հայաստան
Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ։ Քննարկմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես, աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր...