Կեղտոտ արշավը, որն իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին, իրականում նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին․ Տիգրան Աբրահամյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հասարակական հիմունքներով անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերող Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։
«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել։ Այն արարքը, որի կատարման մեջ նա կասկածվում էր՝ թմրանյութեր պահելը, դրանք ապօրինի իրացնելը, չի հաստատվել»,- ասել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
Տեղի ունեցածին անդրադարձել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արցախի նախագահի օգնականին մեծ «շուքով»` դիմակներով, ձեռնաշղթաներով, աղմուկով ձերբակալելուց 2 օր անց շոուն ավարտվեց, իսկ ՀՀ իշխանության փչած փուչիկը պայթեց:
Վերջի...