Հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի շահ երկու երկրների․ Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:
Շնորհավորելով տոնի առթիվ՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն:
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ ...