Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ «ռումբ» են դրել․ Ըստ Արսենյանի՝ չի պայթել, որովհետև «էլեմենտը» նստել է
Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանած մասնագետները վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցության» ն...