«Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից»․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շատ գոհ է հանրակրթության չափորոշչի ներդրումից։ Ֆեյսբուքում է այդ մասին գրել․
«Այսօր ներկայացվեցին հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները։ Շատ կարճ նշեմ հիմնական արդյունքը։
Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից: Կրթական արդյունքը, որը տալիս էինք մեր երեխաներին, 2015-ի ուսումնասիրությունների համաձայն, համարժեք էր շուրջ 8 տարվա: Այս տարբերությունը ցույց է տալիս դպրոցում անցկացված ամեն օրը, որի ընթացքում մեր երեխաները ոչինչ չեն սովորում։
Հանրակրթության չափորոշչի բարեփոխման արդյունքում կրթական արդյունքը կամ կրթության որակը ավելացել է առնվազն վեց ամսով։ Սա ահռելի արդյունք է, երբ համեմատում ես այլ երկրներում չ...