Միսաք Մանուշյանի յոթ նոթատետրերից երեքն այսօրվանից կցուցադրվի Փարիզում
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվը, որում տեղ են գտել ձեռագիր նամակներ, հուշագրություններ, լուսանկարներ։ Այդ հավաքածուից երեք ցուցանմուշ այսօրվանից կցուցադրվի Փարիզում։
Փետրվարի 21-ին Փարիզի պանթեոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանի և նրա կնոջ` Մելինե Մանուշյանի վերահուղարկավորության արարողությանը: Փարիզի ազգային պանթեոնում բացվել է Միսաք Մանուշյանին նվիրված "Vivre à en mourir" խորագրով ցուցադրությունը, որը կգործի մինչև սեպտեմբերի 8-ը:
Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանի տեղեկացմամբ՝ Միսաք Մանուշյանի արխիվը թանգարանին հասել է նրա կնոջ միջոցով. «Մելինե Մանուշյանը 60-ականներին եկել է Հայաստան՝ իր հետ բերելով արխիվը և ամուսնու ձեռագիր ժառանգությունից որոշ նյութեր, որոնք այժմ սրբորեն պահվում են թանգարանում։ Այն...