Հայ Eng
Service
...
1IN.AM
16:38 28/03
1IN.AM

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել  հարաբերությունները իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Ֆրանսիայի անելիքների, պաշտպանության, տնտեսության և մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի մասին, որը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձը՝ երաշխավորելով համապատասխան պայմաններ նրանց անվտանգության և բարեկեցության համար։

-Որպես Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար առաջին անգամ եք այցելում Հայաստան։ Ի՞նչ օրակարգով եք այցելել մեր երկիր։

-Սա իմ չորրորդ, գուցե, նույնիսկ հինգերորդ այցն է Հայաստան։ Այս անգամ Հայաստանի հետ բարեկամության խմբի պատվիրակության այցն է, ուստի ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան՝ որպես բարեկամության խմբի նախագահ: Մեր պատվիրակության կազմում  տարբեր համոզմունքների  և տարբեր խմբակցությունների պատգամավորներ  են ընդգրկված: Մենք ունենք բազմակուսակցական պատվիրակություն, ինչն արտացոլում է բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից Հայաստանին աջակցելու կոնսենսուսը։

–Հունվարին  Ֆրանսիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև ընդունեց, որը մի փոքր աննկատ մնաց։ Կմանրամասնեք՝ ի՞նչ բովանդակություն ուներ բանաձևը։

-Այո, իսկապես։ Բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից: Այն կոչ է անում Ադրբեջանին  ապահովել  Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը՝ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։  Բացի այդ,  այն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիան և Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։

-Նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արվում։

-Այո, նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել։

-Ի՞նչ կարծիք ունեք Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության մասին:

-Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությունը տեղի է ունենում մի քանի մակարդակներում: Առաջին մակարդակը, որը ներկայումս կենդանի քննարկումների առարկա է եւ դիտարկվում է որպես ամենակարեւորը, վերաբերում է Հայաստանի սահմանների եւ նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Պաշտպանության ոլորտում այս համագործակցությունը նկատելիորեն արագացել է վերջին ամիսներին և միաձայն աջակցություն է ստացել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական  խմբում, ինչպես նաև բոլոր կուսակցությունների շրջանում:

Ինձ համար՝ որպես բարեկամության խմբի նախագահ, շատ հուսադրող է նման միակարծությունը պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի կողմից Հ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...