Հայ Eng
Service
...
ARARATNEWS.AM
17:06 28/03
ARARATNEWS.AM

Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

2024-ը սկսել ենք շուկայի բոլոր հատվածներում մեր մրցակցային առավելությունների ամրապնդմամբ՝ զուգահեռ մասնակից դառնալով նաև տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին:
Zarkerak.am-ի հետ հարցազրույցում Հայէկոնոմբանկի վարչության նախագահ/գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանն անդրադարձել է Բանկի՝ 2023-ին գրանցած հաջողությունների, 2024-ի ծրագրերի, աշխարհաքաղաքական ու տնտեսական ներկա պայմաններում սեփական դիրքերում ամուր կանգնելու, ցանկալի գործատուի իմիջի և ոլորտում հաջողելու Բանկի որդեգրած մոդելի մասին։
-Պարո՛ն Առաքելյան, ինչպիսի՞ արդյունքներով Բանկն ամփոփեց 2023 թվականը։ Որո՞նք են լինելու առաջիկայում Բանկի գործունեության հիմնական ուղղությունները։
-2023 թվականն առաջընթացի հերթական տարի էր Հայէկոնոմբանկի համար՝  չնայած աշխարհաքաղաքական ու տնտեսական բազում մարտահրավերներին: Նախորդ տարին ամփոփեցինք կարևոր ձեռքբերումներով՝ եկամտաբեր ակտիվների աճ և ռեսուրսների ներգրավում, կապիտալի համալրում, գերազանցեցինք նախանշված ռազմավարական նպատակները՝ գրանցելով զգալի շահույթ: Ձեռքբերումներից կցանկանայի  առանձնացնել նաև բաժնետոմսերի հաջող տեղաբաշխումները, ինչի արդյունքում բաժնետերերի քանակը գերազանցեց 7000-ը՝ հաստատելով ներդրողների կողմից Բանկը որպես հուսալի և շահավետ ներդրման ուղղություն ընկալելու փաստը: Հարկ եմ համարում նշել, որ Բանկը հաջողությամբ իրականացնում է 12 մլրդ դրամ ծավալով բաժնետոմսերի թողարկման գործընթացը, որից 2023թ. տեղաբաշխել է ավելի քան 3 միլիարդը, 2024թ. տարեսկզբին 3.7 միլիարդը, իսկ մնացած մասը կավարտի ընթացիկ տարում:
Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, նշեմ, որ 2024-ը սկսել ենք շուկայի բոլոր հատվածներում մեր մրցակցային առավելությունների ամրապնդմամբ՝ զուգահեռ մասնակից դառնալով նաև տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին: Պահպանելով միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման առաջնահերթությունը որպես տնտեսության շարժիչ գործոն՝ շարունակելու ենք ակտիվ վարկավորման քաղաքականությունը նաև գյուղատնտեսության, հիփոթեքային և սպառողական վարկավորման ոլորտներում: Առաջիկայում ևս մեր ուշադրության կիզակետում կպահպանվեն թվային տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող գործընթացներն առկա պրոդուկտների արդիականացման և նոր պրոդուկտների գործարկման մասով՝ առավել հարմարավետ լուծումներ առաջարկելով հաճախորդներին:
-Հայէկոնոմբանկն ամուր կանգնած է իր դիրքերում, ինչի մասին խոսում են դրական ցուցանիշները: Ո՞րն է Ձեր թիմի հաջողության բանալին։
-Այո՛, համակարգում Բանկը զբաղեցնում է իր ուրույն դիրքերը բոլոր հիմնական ցուցանիշներով և նախորդ տարում մեր գրանցած հաջողություններն այս առումով բավական խոսուն են: Այս ձեռքբերումները, անշուշտ, մեր ընկերության ամենակարևոր ակտիվի՝ մեր անձնակազմի միասնական տեսլականը կիսելու, միմյանց աջակցելու կարողության,  աշխատանքին նվիրման ու համախմբվածության արդյունքն է:
Կարծում եմ, առաջիկա տարիներին ՀՀ բանկային շուկայում դիրքերի ամրապնդման և ակտիվապասիվային հիմնական ցուցանիշների գծով առավել հավակնոտ մասնաբաժին ունենալու նպատակը լիովին իրագործելի է ներկայիս թիմի համար:
-Ինչպե՞ս եք գնահատում Բանկի մրցակցային դիրքը և, առհասարակ, մրցակցությ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
FREENEWS.AM
01:37 28/04
FREENEWS.AM

Նավթի գներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...