Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
Վրաստանի կառավարությունը հաստատել է 2024-2025 թվականների կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների պլան, որի իրականացումը կարժենա 3,7 մլրդ լարի (մոտ 1,4 մլրդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
«Նոր երկամյա պլանը մեզ թույլ կտա արտանետումները պահպանել ներկայիս մակարդակից 10-12 տոկոսով ցածր մակարդակի վրա, քանի որ 2021-2023 թվականներին իրագործված միջոցառումների արդյունավետությունը կանդրադառնա ...