Հայ Eng
Service
...
TERT.AM
18:10 28/03
TERT.AM

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Ինչպես փոխանցում է Լուրերը, միջազգային գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ, Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» խորագրով գիտաժողովին ելույթ է ունեցել նաև Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն Ֆորջին: Նա անդրադարձել է ցեղասպանությունների կանխարգելմանը և այդ հարցում Հայաստանի դերին:

Ստորև ներկայացնում ենք ֆոն Յոդեն Ֆորջիի ելույթը:

«Շնորհակալություն կազմակերպիչներին, որ հրավիրել են ինձ այսօր ելույթ ունենալ, և այն ջանքերի համար, որ գործադրել եք: Գիտեմ, որ դժվարություններ կան: Ողջունում եմ Հայաստանին՝ որպես ցեղասպանության կանխարգելման ջանքերի առաջատար: Ես կխոսեմ որպես Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն, այլ ոչ թե որպես պատմաբան: Չնայած՝ այն, ինչ անում է մեր կազմակերպությունը, հիմնավորված է պատմությամբ և պատմագիտական ուսումնասիրությունների վրա:

Ես իմ կոչումների միջև տարբերակումն անում եմ, որովհետև օգտագործելու եմ անցյալը, որպեսզի հիմնավոր և ապացուցված հայտարարություն անեմ Հայաստանի մասին՝ որպես 21-րդ դարում պայքարի առաջատար:

Գիտակցում եմ, որ այսօր խոսում եմ Հայաստանի և հայերի համար շատ դժվար ժամանակաշրջանում՝ աշխարհաքաղաքական և գոյաբանական իմաստով: Դժվար է Հայաստանի մասին խոսել՝ որպես ցեղասպանության կանխարգելման առաջատար, երբ երկիրն ընդամենը 6 ամիս առաջ է վերապրել այն, ինչ շատերն անվանում են Երկրորդ Հայոց ցեղասպանություն Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում:

Լեմկինի ինստիտուտն Արցախում ցեղասպանությունը համարում է պատմության ամենազանգվածային և «արդյունավետ» դեպքերից մեկը, երբ Ադրբեջանը հաշված օրերի ընթացքում իր նախնիների հողից վերացրեց Արցախի ամբողջ հայ համայնքը: 4000 տարվա բնիկ քաղաքակրթությունը ջնջվեց: Լեմկինի ինստիտուտը խորապես ափսոսում է այս համաշխարհային սխա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...