Հայ Eng
Service
...
168.AM
18:00 28/03
168.AM

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետել

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել հարաբերությունները իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Ֆրանսիայի անելիքների, պաշտպանության, տնտեսության և մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի մասին, որը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձը՝ երաշխավորելով համապատասխան պայմաններ նրանց անվտանգության և բարեկեցության համար։
–Որպես Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար առաջին անգամ եք այցելում Հայաստան։ Ի՞նչ օրակարգով եք այցելել մեր երկիր։
-Սա իմ չորրորդ, գուցե, նույնիսկ հինգերորդ այցն է Հայաստան։ Այս անգամ Հայաստանի հետ բարեկամության խմբի պատվիրակության այցն է, ուստի ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան՝ որպես բարեկամության խմբի նախագահ: Մեր պատվիրակության կազմում տարբեր համոզմունքների և տարբեր խմբակցությունների պատգամավորներ են ընդգրկված: Մենք ունենք բազմակուսակցական պատվիրակություն, ինչն արտացոլում է բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից Հայաստանին աջակցելու կոնսենսուսը։
–Հունվարին Ֆրանսիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև ընդունեց, որը մի փոքր աննկատ մնաց։ Կմանրամասնեք՝ ի՞նչ բովանդակություն ուներ բանաձևը։
-Այո, իսկապես։ Բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից: Այն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը՝ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։ Բացի այդ, այն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիան և Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։
–Նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արվում։
-Այո, նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել։
–Ի՞նչ կարծիք ունեք Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության մասին:
-Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությունը տեղի է ունենում մի քանի մակարդակներում: Առաջին մակարդակը, որը ներկայումս կենդանի քննարկումների առարկա է եւ դիտարկվում է որպես ամենակարեւորը, վերաբերում է Հայաստանի սահմանների եւ նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Պաշտպանության ոլորտում այս համագործակցությունը նկատելիորեն արագացել է վերջին ամիսներին և միաձայն աջակցություն է ստացել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...