Հայ Eng
Service
...
168.AM
20:15 28/03
168.AM

Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» եւ Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը:
Դատախազության ներկայացրած տեղեկանքի մեջ ասվում է. «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝
Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Երևան քաղաքի Բաղրամյան 3 և Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան» հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ:
«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝
1. Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի թիվ 2-244-2000 թվականի քաղաքացիական գործով 2000 թվականի սեպտեմբերի 22-ին կայացված վճիռը՝ «Հայ գրողների միության հայցը մասնակի բավավարելու և Բաղրամյան 3 հասցեի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքի 1999 թվականի մարտի 12-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին, այն դեպքում, երբ վկայակոչած վճռից նման իրավունք չի ծագել:
Բացի այդ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:
Այսինքն, վկայակոչած օրենքի հիմքով՝ Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը 1990 թվականից համարվել է պետական սեփականություն և որևէ իրավական հիմքով այն չի փոխանցվել 1993 թվականի հուլիսի 4-ին Արդարադատության նախարարության կողմից գրանցված՝ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը, հետևաբար Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն:
Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:
2. Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող՝ 918,34 քմ մակերեսով ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
FREENEWS.AM
01:37 28/04
FREENEWS.AM

Նավթի գներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...