Հայ Eng
Service
Card image cap
SHANTNEWS.AM
10:33 29/03
SHANTNEWS.AM

Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ թատրոնի նախասրահում հյուրերը ծանոթացել են տարբեր տաղավարներում ցուցադրված տեղական արտադրանքին, որը ներկայացնում էին Գավառ խոշորացված համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Գավառ քաղաքի՝ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի ձեռքբերման առիթով և նշել. «Այն, ինչ տեսանք նախասրահում, ոչ մի կասկած չի թողնում, որ տիտղոսն իրոք վաստակել եք։ Բովանդակությունն ունեիք, իսկ այս կարգավիճակը ստանալն ընդամենը հաստատում է եղած իրողությունը։ Մեր շատ քիչ բնակավայրերում կարող ենք տեսնել, որ համայնքի բյուջեից առանձին հատկացում կա երիտասարդական ծրագրերին, ինչը կարող է օրինակելի լինել մեր մյուս քաղաքների համար։ Դա խոսում է տեղի երիտասարդության ու համայնքի համագործակցության մասին։ Շատ համայնքներում նոր ենք բացում երիտասարդական կենտրոնն... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...