Հայ Eng
Service
...
AYSOR.AM
10:29 29/03
AYSOR.AM

Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ

Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կկատարվի Խաչելության, այնուհետև Թաղման կարգ։ Ավագ ուրբաթ հիշատակվում են Քրիստոսի չարչարանքները, խաչելությունն ու թաղումը։

Խաչելության, Թաղման կարգ

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»: (Հովհ. 3.16):

Ավագ ուրբաթ առավոտյան ժամերգության ընթացքում կարդացվում են Հիսուսի` Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները: Խաչելության կարգի ժամանակ ընթերցվում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին նվիրված հատվածներ։

Թաղման կարգը կատարվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ նախատոնակի արարողության ընթացքում։ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից, պտտում են եկեղեցու շուրջ։

Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա

Աստծո Որդին չարչարվում, խաչվում ու մահանում է մարդկանց փրկության համար։

Ըստ Ավետարանի՝ Վերջին ընթրիքից հետո Գեթսեմանի պարտեզում հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին: Նրան չարչարում են՝ դատապարտելով մահվան:

Ավետարանիչները գրեթե նույն կերպ են նկարագրում Հիսուսի խաչելությունը․

«Նրան խաչ հանեցին… և Նրա հետ խաչեցին երկու ավազակի՝ մեկին Նրա աջ, մյուսին՝ ձախ կողմում: Եվ կատարվեց այն գրածը, որ ասում էր, թե Նա անօրենների շարքը դասվեց» (Մարկոս 15:24, 27-28):

Նկարագրվում է, որ Հիսուսի մահվան պահին արևն ու լուսինը խավարում են, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվում է, երկիրը շարժվում է, ժայռերը ճեղքվում են, և բացվում են գերեզմանները` ազդարարել... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
168.AM
00:22 16/05
168.AM

Սպանախով շչի
Մանրամասներ
  
Բեռնվում է...