Հայ Eng
Service
...
AYSOR.AM
10:41 29/03
AYSOR.AM

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում մարտի 28-ին տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Մինչ միջոցառումը՝ թատրոնի նախասրահում հյուրերը ծանոթացել են տարբեր տաղավարներում ցուցադրված տեղական արտադրանքին, որը ներկայացնում էին Գավառ խոշորացված համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Գավառ քաղաքի՝ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի ձեռքբերման առիթով և նշել.

«Այն, ինչ տեսանք նախասրահում, ոչ մի կասկած չի թողնում, որ տիտղոսն իրոք վաստակել եք։ Բովանդակությունն ունեիք, իսկ այս կարգավիճակը ստանալն ընդամենը հաստատում է եղած իրողությունը։ Մեր շատ քիչ բնակավայրերում կարող ենք տեսնել, որ համայնքի բյուջեից առանձին հատկացում կա երիտասարդական ծրագրերին, ինչը կարող է օրինակելի լինել մեր մյուս քաղաքների համար։ Դա խոսում է տեղի երիտասարդության ու համայնքի համագործակցության մասին։ Շատ համայնքներում նոր ենք բացում երիտասարդական կենտրոններ, իսկ Գավառում արդեն իսկ հաջող գործող կենտրոններ, միջավայրեր կան։ Հետևաբար, մենք այստեղ եկել ենք արձանագրելու այն, ինչ դուք արդեն անում եք, և երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհումը լրացուցիչ խթան է, որպեսզի էլ ավելի առաջ գնաք ու զարգացնեք ունեցածը և դա ավելի տեսանելի դարձնեք մեր ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...