Հայ Eng
Service
...
POLICE.AM
10:40 29/03
POLICE.AM

Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 28-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արտակ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը), 196-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 508-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը), 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
168.AM
00:17 29/04
168.AM

Ճաշու Երրորդ ժամ
Մանրամասներ
  
Բեռնվում է...