Հայ Eng
SHANTNEWS.AM
11:09 29/03
SHANTNEWS.AM

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ

Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս Երևանի պարեկները թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են զիպ փականով 14 փաթեթ և ժապավենով փաթեթավորված շագանակագույն կոշտ զանգվածներ` ընդհանուր ավելի քան 21 գրամ: Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով` հետագայում նշված վայրերում տեղադրելու համար:
Մարտի 15-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա երևանցի մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ ու 20 դեղահաբ:
Մարտի 16-ին Դալմայի այգիներում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, պարեկները ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...