Հայ Eng
Service
...
SHABAT.AM
18:49 29/03
SHABAT.AM

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը (լուսանկարներ)

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը, որը նախատեսված էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հյուրերը շրջել են Դիլիջանի «Դուկո» (լատիներեն բառ է նշանակում է՝ «Ես առաջնորդում եմ») նորաբաց կենտրոնում, ծանոթացել  կատարված աշխատանքին, երիտասարդների ժամանցի համար ստեղծված միջավայրին: Կենտրոնն ապահովված է քննարկումների և հանդիպումների ժամանակակից սրահով,  գրադարանով և այլ ենթակառուցվածքներով:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երիտասարդական կենտրոնի բացման կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ընթացիկ շաբաթը նախարարության, գործընկեր պետական և հասարակական կառույցների համար երիտասարդական էր, քանի որ Դիլիջանի երիտասարդական կենտրոնի բացմանը նախորդել էր նմանատիպ կենտրոնի բացումը Ապարանում, իսկ նախօրեին էլ  Գավառում ազդարարվել էր  այս տարվա երիտասարդական մայրաքաղաք ծրագրի մեկնարկը:
«Իսկապես, երիտասարդության շաբաթ էր, որի շրջանակում ներկայացվեցին կառավարության երիտասարդական քաղաքականության անելիքների ու ծրագրերի արդյունքները: Կարևոր է, որ հատկապես մարզային տարբեր բնակավայրերում ստեղծվեն նմանօրինակ միջավայրեր ու մեր երիտասարդներն ունենան հնարավորություն հավաքվելու, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անելու, ընթերցելու, գաղափարներ առաջադրելու: Այսպիսի միջավայրերն, իրականում, կյանքի որակ ու հեռանկար են փոխում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
FREENEWS.AM
02:58 16/05
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
168.AM
00:22 16/05
168.AM

Սպանախով շչի
Մանրամասներ
  
Բեռնվում է...