Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ առանց Ադրբեջանի մասնակցության
Ստրաստբուրգում ապրիլի 15-ից մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին առաջին անգամ չի մասնակցի Ադրբեջանի պատվիրակությունը։
Ձմեռային նստաշրջանի ընթացքում հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմա...