Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին և շնորհակալություն հայտնել կատարվող աշխատանքի համար: «Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, և Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների այն օրակարգին, որը մենք իրականացնում ենք Ոստիկանության և ընդհանրապես՝ Ներքին գործերի նախարարության համակարգում:
Երբ մենք սկսում էինք Ոստիկանության բարեփոխումները, շատերն ասում էին, որ դրանք իրականացնելուց առաջ պետք է կադրային զանգվածային փոփոխություններ իրականացնել Ոստիկանությունում, որովհետև այնտեղ տարբեր մարդիկ կան, տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում աշխատող և այլն, և նրանք թույլ չեն տա ու դիմադրություն ցույց կտան բարեփոխումների ընթացքին: Բայց մենք այդ կարծիքին չէինք, այսօր էլ այդ կարծիքին չենք, որովհետև համարում էինք, որ նախ՝ շատ կարևոր է ցանկացած փոփոխություն և բարեփոխում իրականացնել նախկինում կուտակված փորձի վրա: Որովհետև ոչ մի բան զրոյից չի ստեղծվում կամ այն ինչ զրոյից է ստեղծվում, շատ ավելի բարդ, շատ ավելի անարդյունավետ է, քան մենք՝ իմանալով ամբողջ տեղեկատվությունը, կարող ենք իմանալ և՛ մեր սխալները, և՛ մեր առավելությունները, և՛ մեր թերությունները, և այդ տրամաբանությամբ գնալ առաջ:
Երկրորդ, կարծում ենք, որ այս ընդհանուր փոփոխությունների շրջանում մեզնից յուրաքանչյուրն, ի վերջո, պետք է փոխվելու, բարեփոխվելու, ավելի պրոֆեսիոնալ դառնալու հնարավորություն ունենա, որովհետև մեզնից ոչ մեկն անթերի չէ, ոչ միայն մեզնից, այլև, ընդհանրապես, ոչ մեկը՝ այս դահլիճից ներս գտնվող և այս դահլիճից դուրս գտնվող, ոչ մեկն անթերի չէ: Եվ, ընդհանրապես, պետք է արձանագրել՝ կա նաև մի օբյեկտիվ իրականություն, որ որևէ բան փոխելն ամենադժվար գործն է: Եվ դրա համար կա երկու պատճառ:
Առաջին պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, ընթացիկ իրավիճակը, երբ այն նույնիսկ ունի բազմաթիվ բացասական կողմեր, եթե ոչ բոլորը, շատերն արդեն համակերպվել են այդ իրադրությանը և իրենց հարմարավետությունն են ստեղծել այդ ոչ կատարյալ իրավիճակի մեջ: Եվ միշտ դժվար է այդ կետից շարժվել՝ այլ նպատակադրում ունենալով:
Երկրորդ, որն օբյեկտիվ հանգամանք է, պետք է դա խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին, որովհետև ցանկացած բան միշտ էլ փոխելիս ռիսկ կա, որ ճանապարհին կամ վերջնարդյունքում դու կտեսնես, որ իրականում էլ չհասար քո նպատակին, մեծ աղմուկ առաջացրեցիր, մեծ փոփոխություններ, և ոչ մի արդյունք չեղավ: Դրա համար փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Նաև կարծում եմ՝ մենք՝ որպես հանրություն, նաև ես՝ որպես վարչապետ, և կառավարությունն այս առումով գնահատում է Ոստիկանության ծառայողների մոտեցումներն այս փոփոխությունների, պրոցեսների վերաբերյալ: Ես ամենակարևորը, որ շատ եմ գնահատում՝ այսօր Ոստիկանությունը և Ոստիկանության ներկայացուցիչները չունեն այդ դիրքորոշումը, որ ամեն քայլափոխի ցույց տան, որ այդ բարեփոխումները լավ չեն ընթանում, չնայած կրկնում եմ՝ ոչ մի փոփոխություն կատարյալ չէ և ամեն փոփոխություն իր մեջ ռիսկեր է պարունակում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես այս մոտեցումը և ըմբռնումը շատ բարձր եմ գնահատում:
Մենք էլ տեսնում ենք խնդիրներ, Ներքին գործերի նախարարը խոսեց, թե ոստիկանության քանի ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը: Թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. Ոստիկանության տեսակետից կարող է թվ...