Հայ Eng
Service
...
TERT.AM
18:20 16/04
TERT.AM

Կրթական համակարգը պետք է դառնա այն միջավայրը, որը կարող է աջակցել հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնմանը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը՝ ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ՝ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային գործընկերների և միջգերատեսչական համագործակցության մակարդակում հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները և ներկայացրել այդ ուղղությամբ կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

«Խնդրի մասին տարբեր ուղղություններով խոսելու հանգամանքը վկայում է, որ այն բոլորիս ուշադրության կենտրոնում է: Կրթական համակարգը պետք է դառնա այն միջավայրը, որը կարող է աջակցել հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնմանը, ձևակերպմանը, մասնագիտական աջակցությանն ու ծառայությունների ստացմանը: Դպրոցներո... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...