Հայ Eng
Service
...
168.AM
09:15 17/04
168.AM

Ես մի օր դուրս կգամ բանտնից, վայ նրան, ով իմ ճանապարհին կհայտնվի. Նարեկ Մալյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նարեկ Մալյանն է, ում նկատմամբ օրերս առաջին ատյանի դատարանը դատավճիռ արձակեց։
– Դատարանը Ձեզ 1 տարվա ազատազրկման դատապարտեց, որից 7 ամիսն արդեն կալանավայրում եք, 5-ը դեռ առջեւում է։ Ձեզ նախկինում էլ են նման մեղադրանք առաջադրել, սակայն արդարացվել էիք, այս անգամ ինչո՞ւ դատապարտեցին, իշխանությունները Ձեզ պատժո՞ւմ են, թե՞ ցանկանում են չեզոքացնել՝ հնարավոր նոր զարգացումներից առաջ, հաշվի առնելով, որ գարուն է, իսկ գարնանը քաղաքական կյանքն ակտիվանում է։
– Որքան եմ նստել, որքան է մնացել… մաթեմատիկան ինձ բացարձակ միեւնույն է: Ինձ իմ ապօրինի ազատազրկումն այդքան չի հետաքրքրում, որքան այս իշխանավորների ապօրինի ազատությունը: Ինձ չեն կարող նեյտրալիզացնել: Կալանքները կանխատեսելի էին, գնալով իշխանությունն ավելի է կոշտացնելու իր մեթոդները: Բոլոր քաղբանտարկյալների հիմնական ձեռքբերումը համարում եմ իշխանությունների «ժողովրդավար» դիմակի պատռումը, ինչն իշխանության համար անդառնալի հետեւանք է: Ռեպրեսիան ցանկացած իշխանության ամենավերջին գործիքն է: Մի քիչ ցինիկ է հնչում, բայց որքան շուտ իշխանությունը ձեւական դեմոկրատիայից անցում կատարի ռեպրեսիաների, այնքան շուտ կավարտվի: Քաղբանտարկյալներն իրենց գոյությամբ հասան այդ վերջնական եւ անջնջելի արձանագրմանը: Իշխանությունն այլ ելք չունի, քան շարունակել ռեպրեսիաները` հընթացս ավելացնելով դրանց կոշտության եւ ապօրինության դոզան: Սա իր հերթին գեներացնում է հանրային ատելություն եւ իրական հակազդեցություն: Այս պահին իշխանությունը պատմականորեն ամենաատելին է, եւ այդ ատելությունը գնալով խորանում է: Ես ՔՊ-ականների փոխարեն լինեի, խորապես կմտահոգվեի այս հեռանկարից: Ատելության գերդոզավորումը կարող է անկառավարելի դարձնել հանգուցալուծումը: Ինչ վերաբերում է գարնանը, պայքարի համար բոլոր եղանակները հարմար են: Ֆիդել Կաստրոն Ամանորի գիշերն իրականացրեց Կուբ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
168.AM
08:20 21/05
168.AM

Լույս չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...