Հայ Eng
Service
...
FACTOR.AM
16:24 17/04
FACTOR.AM

Հայաստանում կա վթարային վիճակում գտնվող ավելի քան 600 հուշարձան

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի մարզերում և Երևանում ապրիլի 18-ից 26-ը տեղի կունենա մշակութային, գիտական և կրթական 100-ից ավելի միջոցառում։ ԿԳՄՍ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն այսօր հայտնեց, որ հուշարձանների վերականգման բյուջեն վերջին տարիների համեմատ այս տարի մոտ 6 անգամ ավելացել է՝ կազմելով 1 մլրդ 150 մլն դրամ՝ նախկին 250 միլիոնի փոխարեն։
«Հայաստանում հուշարձանների պետական ցուցակները հաստատվում են ՀՀ կառավարության որոշումներով։ Յուրաքանչյուր մարզի և Երևանի համար կան հաստատված ցուցակներ, դրանց գումարային թիվը 24 400 է, եթե նորահայտ հուշարձանների թիվն էլ գումարենք, ստացվում է մոտ 25 000։ Այս տարի փորձելու ենք պետական ցուցակներում նորահայտ հուշարձաններ ևս ավելացնել»,- ասաց Հարություն Վանյանը։
2023 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվել և ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել Արագածոտնի մարզի Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի հայտը։ Այս տարի մշակվում են ևս 2 հուշարձանների հայտեր, ինչպես նաև աշխատանքներ են տարվում նախ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...