Հայ Eng
POLICE.AM
17:20 17/04
POLICE.AM

Մի քանի դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրիի Թբիլիսյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,71 գրամ զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է։
Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 34 և 35 տարեկան երկու տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող 2,67 գրամ զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծխամորճ։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:
Բաժնի համայնքային ոստիկաններն էլ Գյումրիի Ղանդիլյան փողոցում ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողներն ու Շիրակի մարզի պարեկները ապրիլի 8-ին ուժեղացված ծառայություն իրականացնելիս Գյումրիի Երևանյան խճուղում կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «Ֆիատը»։ Վարորդը մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Կումայրիի բաժին։
Նույն օրը իրավապահները կանգնեցրել են նաև 29-ամյա մի երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Վարորդը և ուղևորը ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին են տեղափոխվել, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող տարածք: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ուղևորը հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա։
Կումայրիի քրեական հետախույզները հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել նաև 26-ամյա մի օտարերկրացու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել անձնական օգտագործման համար։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...