Հայ Eng
POLICE.AM
17:18 17/04
POLICE.AM

Աշտարակի ոստիկանները բացահայտեցին տնկիների գողությունը

Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ապրիլի 1-ին: Կարբի գյուղի բնակիչը հայտնում էր, որ առավոյան ժամը վեցի սահմաններում իր տնկարանից գողացել են 300 տնկի:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը: Գողացել էին վաճառքի պատրաստ խրձերով տնկիներ` պատճառելով 300 հազար դրամի վնաս:
Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքից հետո նա ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ տնկիներն իր «Օպելով» տեղափոխել էր գյուղի Հանքեր կոչվող տարածք:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Քննչական գործողության ժամանակ 39-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնի մի մասը` 51 տնկի:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
PANARMENIAN.NET
12:27 30/04
PANARMENIAN.NET

Evocabank-ը` Career City Fest 2K24-ին
Մանրամասներ
  
Բեռնվում է...