Հայ Eng
Service
...
1LURER.AM
18:40 17/04
1LURER.AM

Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության օրն է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:
Հուշարձանապահպանությունը՝ առաջնահերթություն
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում հուշարձանների պետական ցուցակը կազմվում է ՀՀ կառավարության որոշումներով՝ յուրաքանչյուր մարզի և Երևանի համար առանձին. դրանք ընդհանուր առմամբ 25000 են՝ ներառյալ նորահայտ հուշարձանները:
Հուշարձաններին հատկացվող ֆինանսական միջոցները տարեցտարի ավելացվում են, և ըստ այդմ՝ բազմապատկվում են հուշարձանների թե՛ ուսումնասիրման, թե՛ պահպանության, թե՛ վերականգնման ու ամրակայման աշխատանքները: «Այս ոլորտում բյուջեն վերջին տարիների համեմատ մոտ 6 անգամ աճել է՝ կազմելով 1 մլրդ 150 մլն դրամ: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն կրոնական, այլև պետական, հասարակական, պաշտպանական կարևորության հուշարձաններ»,- ասել է Հարություն Վանյանը՝ նշելով, որ որոշ հուշարձանների ամրակայման և վերականգնման մրցույթներ արդեն կայացել են, որոշ դեպքերում էլ պարզապես դիմող շինկազմակերպություններ չեն լինում, ինչը մտահոգիչ խնդիր է:
Իրազեկման կարևորության մասին
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ հուշարձանների ուսումնասիրման, վկայագրման, պահպանական գոտիների կազմման և միջազգային ասպարեզում հանրահռչակման առումով նախորդ տարի իրականացվել է բավականին արդյունավետ աշխատանք, որն այս տարի կլինի շարունակական: Հուշարձանների պահպանման գործում նա կարևորել է հանրության իրազեկվածության և քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը նաև ոչ ֆորմալ կրթական գործիքների միջոցով:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կնշվի մի շարք միջոցառումներով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով 2023 թվականին անցկացվել է 190 միջոցառում՝ կրթական ծրագրեր, մաքրման աշխատանքներ, սեմինարներ ու բաց դասեր: Դրանց թիվն այս տարի կավելանա:
Հարությունն Վանյանն էլ իրազեկել է, որ օրվա շրջանակում Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մր... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...