Հայ Eng
Service
Card image cap
ASEKOSE.AM
22:10 17/04
ASEKOSE.AM

Դատապարտում են Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը, պատկան մարմիններից պահանջում է քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով, կոչ է անում Հայաստանում գործող դեսպանատներին, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ համարժեք արձագանքել տեղի ունեցածին և հանուն կոնյունկտուրային նպատակների՝ աչք չփակել Հայաստանում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իշխանության կողմից իրականացվող բռնությունների վրա։ Այս մասին ասված է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարության մեջ։
«Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին՝ թիրախավորելով կնոջը, նրա ծնողներին, հարազատներին և նրա ներկայացրած լրատվամիջոցը, գլխավոր խմբագրին։ Փողոցային բառապաշարով, ակնհայտ ագրեսիվ ու սպառնալից տոնով Սուքիասյանն արձագանքել է այն հարցերին, որոնք Ջեբեջյանը՝ որպես հանրային տրամադրությունները փոխանցող լրագրող, ուղղել է պատգամավորին։
Սա տեղի է ունեցել իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի խորհրդարանում, որի իշխանական ներկայացուցիչներն անդադար խոսում են մարդու իրավունքների մասին, օրենքներ են ընդունում կանանց իրավունքները պաշտպանելու ու նրանց հանդեպ բռնություն թույլ չտալու մասին։ Այդ նույն  խորհրդարանում, սակայն, իշխանական պատգամավորը թույլատրելիության սահմանն անցած վերբալ բռնություն է գործադրում կին լրագրողի նկատմամբ, անվանարկում նրա ընտանիքը, սակայն «կանանց իրավունքների պաշտպանությամբ» զբաղվող որևէ նախկին քաղաքացիական ակտիվիստ պատգամավոր որևէ կերպ դրան չի արձագանքում։
Դատապարտման որևէ խոսք չի հնչում նաև տասնյակ «իրավապաշտպան» կազմակերպությունների, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների կողմից, ովքեր մինչև 2018 թվականը երեկ տեղի ունեցածի հետ անհամե... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...