Հայ Eng
Service
...
SHABAT.AM
17:07 18/04
SHABAT.AM

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Ին-Վի» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մալուխների և հաղորդալարերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Արդեն իսկ իրականացվել է 5.6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման, ինչպես նաև 368 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 16 մլրդ դրամի ներդրում հումքի (ներառյալ ներմուծվող հումքի արժեքը) ձեռքբերման և 800 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և նոր արտադրամասերի կառուցման համար։ Ներկայումս առկա է 92 աշխատատեղ՝ 375 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 105-ի՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 525 մլն դրամ:
«ԱԱՍ Ինդուստրյա» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի ջերմազգայուն թղթի, ինքնասոսնձվող ջերմազգայուն պիտակի թղթի, ալյումինե տարաների կափարիչների, թղթյա բաժակների և այլ թղթյա պարագաների, յուղաթղթի և թխուկի թղթի արտադրությ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...