Հայ Eng
Service
...
SHABAT.AM
17:46 18/04
SHABAT.AM

Գնահատվել է նոր չափորոշչի շրջանակում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձնական դասավանդումը Տավո...

ՄԱԿ-ի գրասենյակում այսօր ամփոփվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացված հետազոտական ուսումնասիրության արդյունքները:
Առողջապահական կրթության կարճաժամկետ և միջանկյալ արդյունքների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի երկու դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների շրջանում՝ պարզելու, թե ինչ գիտելիք, հմտություններ և վերաբերմունք են նրանք զարգացրել առողջ ապրելակերպի դասերի շնորհիվ: Կատարված ուսումնասիրությունը կարևոր է առողջ ապրելակերպի կրթության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Աշակերտները հաճույքով են մասնակցում «Առողջ ապրելակերպ» խմբակներին. հետազոտություն
Ուսումնասիրության ընթացքում իրականացված հարցմանը և քննարկմանը մասնակցած աշակերտները նշել են, որ հաճույքով են մասնակցում «Առողջ ապրելակերպ» խմբակին: Նրանք դասերի ժամանակ ազատ արտահայտում են սեփական կարծիքը, որը կարևորվում է: Խմբակի շրջանակում ստացած գիտելիքներն ու հմտությունները նպաստել են նաև ծնողների և հասակակիցների հետ հարաբերությունների լավարկմանը: Աշակերտները հետաքրքրված են ավելի շատ գիտելիք ստանալ առողջության բարելավման, բռնության կանխարգելման թեմաների վերաբերյալ, որոնք ընդգրկված են «Առողջ ապրելակերպ» խմբակի ծրագրում։
Հետազոտության ընթացքում ուսուցիչների հետ իրականացված հարցազրույցները ևս փաստել են, որ աշակերտները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում խմբակին: Նրանք նաև կարևորել են դասավանդումից առաջ ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացված վերապատրաստումները, որոնք կարողությունների զարգացման առումով օգտակար են եղել:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առողջապահական կրթության տարածաշրջանային խորհրդատու Տիգրան Եպոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, Առողջապահության հ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...