Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Իրանի Սպահան և Թավրիզ նահանգներում այս գիշեր տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է։ Այս մասին հաղորդում է իրանական Press TV լրատվամիջոցը։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են «կասկածելի օբյեկտները»։ Ըստ իշխանությունների՝ Սպահանում գտնվող կարևոր օբյեկտները, հատկապես՝ միջուկային օբյեկտները չեն վնասվել, որևէ վթարի մասին չի հաղորդվել։
«(Խմբ․՝ պայթյունների) ձայնը կապված էր Սպահանի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, որոնք կրակում էին կասկածելի օբյեկտների։ Մենք որևէ ...