Հայ Eng
Service
...
PANARMENIAN.NET
12:14 19/04
PANARMENIAN.NET

Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կրկին մերժվել է, հայտարարություն է տարածել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջարկելով նրան անձամբ «զննել» հրթիռները։
«Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈւ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»,–հայտարարել է նա։
Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները։
«Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը:
Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող և հանրությանը որպես «հրթիռների գործ» մատուցվող քրեական գործով դեռևս 09.04.2024 թվականին ավ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
168.AM
00:17 17/05
168.AM

Պայմանը
Մանրամասներ
  
Բեռնվում է...