Հայ Eng
Service
...
POLICE.AM
15:55 19/04
POLICE.AM

Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկայացրել ոստիկաններին

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 18-ի ժամը 17.20-ի սահմաններում Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկի մոտ ուժեղացված ծառայության ընթացքում ստուգել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Երևանի բնակիչ 35-ամյա վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...