Հայ Eng
POLICE.AM
17:14 19/04
POLICE.AM

Շիրակի մարզային վարչության ծառայողները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացնելիս Ջաջուռ բնակավայրում ձերբակալել և ոստիկանությանԱխուրյանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ իրավապահների կասկածանքը հիմնավոր էր։
Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է, ձեռք է բերել անձնական օգտագործման համար։ Հանգամանքերը պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
168.AM
00:22 03/05
168.AM

Մսային քիշ
HRAPARAK.AM
23:15 02/05
HRAPARAK.AM

Լեգիտիմ իրավո՞ւնք...
Մանրամասներ
  
Բեռնվում է...