Հայ Eng
Service
...
1LURER.AM
19:37 19/04
1LURER.AM

Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Arab News պարբերականին: Հաշվի առնելով այցի պատմական բնույթը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջինը լինելը՝ հարցազրույցը հիմնականում կենտրոնացել է այցի ընթացքում կայացած քննարկումների, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հիմնական մեջբերումները:
- Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դրանց զարգացման հեռանկարներ
Պատմականորեն մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել արաբական աշխարհի, բոլոր արաբական երկրների հետ, և այդ հարաբերությունները հիմնված են եղել մեր ժողովուրդների միջև ավանդական, պատմական բարեկամական կապերի վրա: Իհարկե, մենք չենք մոռանում, որ արաբական շատ երկրներ ընդունել են և նոր տուն դարձել Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի համար: Միաժամանակ, մշակութային կապերը, հարաբերությունները եղել են նաև դրանից առաջ։ Ուստի, այս համատեքստում նաև մի փոքր տարօրինակ էր այն, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չկային։ Եվ այս առումով 2023 թվականն իսկապես պատմական տարի էր. մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք։ Իսկ հիմա կայացավ իմ այցը Ռիյադ. հանդիպումներ եմ ունեցել համապատասխան պաշտոնյաների, այստեղի իմ գործընկերների հետ։ Եվ հարկ է նշել, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան, փոխադարձ վստահեցնում են, որ սա միայն սկիզբն է, մենք չենք ուզում այստեղ կանգ առնել։ Կան մի շարք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք խորացնել մեր համագործակցությունը, և կան շատ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչ կարող ենք համատեղ անել։ Եվ հուսանք, որ այս ա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
FREENEWS.AM
09:37 03/05
FREENEWS.AM

Նավթի գներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...