Հայ Eng
Service
...
HRAPARAK.AM
08:45 20/04
HRAPARAK.AM

«Հրապարակ». Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից

Բրյուսելյան հանդիպումից ավելի քան երկու շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը նախօրեին միայն որոշել է թիմի հետ կիսվել իր տպավորություններով, գնահատականներ տալ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը եւ արդյունքներին։
Հիշեցնենք․ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանը հանդիպեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որի արդյունքում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն 300 մլն եվրոյից մի քիչ ավելի աջակցություն խոստացան Հայաստանին՝ առաջիկա 4 տարվա համար, գրանտային ծրագրերի իրականացման տեսքով։ Մինչ հանդիպումը, սակայն, ՔՊ-ում շաբաթներ շարունակ քննարկում էին Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության հայտ ներկայացնելու հարցը եւ մեծ ակնկալիքներ ունեին, որ բրյուսելյան հանդիպումը վճռորոշ կդառնա իրենց համար, եթե տրվեն հստակ երաշխիքներ, որ Արեւմուտքը կդիվերսիֆիկացնի Հայաստանի տնտեսությունը, 1-2 միլիարդ փող կտա՝ այդով երաշխավորելով նաեւ մեր անվտանգությունը: Եվ իշխանությունն առանց վարանելու հայտ կներկայացնի, իսկ եթե ոչ, ապա պետք չէ շտապել։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը չէր շտապել լուսավորել կուսակիցներին, որոնց ոգեւորությունը՝ Ռուսաստանից պոկվելու եւ Եվրոպայի գիրկը նետվելու հետ կապված, ակնհայտորեն կոտրվել է Բրյուսելից հետո, եւ որոնք հասկացել են, որ Հայաստանին խոստացված չնչին դրամական  աջակցությամբ անգամ մի գործարան հնարավոր չէ կառուցել, ուր մնաց՝ ողջ տնտեսությունը դիվերսիֆիկացնել։ Իսկ նախօրեին ՔՊ գրասենյակում, Փաշինյանի մասնակցությամբ, կուսակցությա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...