Հայ Eng
Service
...
HRAPARAK.AM
11:45 20/04
HRAPARAK.AM

Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է:
- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ամենասարսափելի երազում գուցե անգամ չկարողանայինք տեսնել: Հակոբ Ասլանյանին «ՔՊ-ական դավաճան, վիժվածք» անվանելու համար ՀՀ քաղաքացի, ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ խուլիգանության եւ քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդման մեղադրանք են առաջադրել, ձերբակալել եւ ՁՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել։ Իսկ դատարանը ոչ միայն չմերժեց կալանքի միջնորդությունը, այլեւ տնային կալանք սահմանեց եւ 7 միլիոն դրամի գրավ: Ի՞նչ անուն կարող ենք տալ կատարվածին:
- Խուլիգանության հատկանիշներ չկան: Իշխանական պատգամավորին ուղղված սուր քննադատությունը հանցագործություն համարվել չի կարող, խուլիգանություն նույնպես չի կարող համարվել: Նպատակը հստակ է, ինչ վերաբերում է խոշտանգման դեպքին, ապա ասեմ, որ դա չլսված բան էր պրակտիկայում, ավելի տարեց մարդիկ ասում են, որ անգամ առաջ` թերզարգացած իրավակարգի պայմաններում, նման դեպքեր չեն եղել: Միայն այն հանգամանքը, որ խոշտանգումը տեղի է ունեցել ոստիկանների հսկողության տակ, նրանց մասնակցությամբ, դեպքը դարձնում է առավել զարհուրելի: Ոստիկանությունն այդ ամենին ներգրավված է եղել, որովհետեւ խոշտանգումը եղել է իրենց թողտվությամբ: Սա ուղղակի խայտառակություն է, խայտառակություն` իրավունքի, բարոյականության ու պետականության տեսանկյունից: Սա ծայրահեղ այլանդակ արարք ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...