Հայ Eng
Service
Card image cap
ASEKOSE.AM
16:48 20/04
ASEKOSE.AM

«Հայկական պետությունը տեր չկանգնեց իր գերեվարված քաղաքացիներին»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց՝ անկախ նրա ով լինելուց, հայացքներից և դավանանքից, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հայկական պետությունը տեր չկանգնեց իր գերեվարված քաղաքացիներին, որովհետև հիմա այն կառավարում են ապազգային ուժեր: Ամոթ և ստորացում եմ զգում մեր այս վիճակի համար:
Հատկապես այսպիսի իրավիճակներում է ակնառու դառնում իրական պետություն ունենալու կարևորությունը. Պետություն, որ ծառայում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանն ու բարեկեցությանը: Սա է իմ երազած Հայաստանը, որ դեռ պիտի գա»։
Հիշեցնենք,որ  Ռուբեն Վարդանյանի գրասենյակը տեղեկացրել է՝ ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
«Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։
Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմեր... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
ARMLUR.AM
07:00 18/05
ARMLUR.AM

Մանրամասներ
  
Բեռնվում է...