Հայ Eng
Service
Card image cap
IRAVABAN.NET
05:08 20/04
IRAVABAN.NET

97 դպրոցական մասնակցել է «Դիջիկոդ 2024»-ի եզրափակիչ փուլին

Ապրիլի 20-ին կայացել է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից՝ որպես «ԱՐՄԱԹ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի բաղկացուցիչ մրցութային մաս։ Մրցույթի կազմակերպման գործընկերներն են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում ամերիկյան համալսարանը։
«ԴԻՋԻԿՈԴ 2024»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 1300-ից ավելի աշակերտներ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից, այնպես էլ Ջավախքից ու արտերկրից։ Արդեն 9-րդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակն է խրախուսել և զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը: DigiCode-ը դարձել է նաև արդյունավետ հարթակ, որտեղ Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարարական գաղափարներով։
«ԱՐՄԱԹ ճարտարագիտական աշխատանոցներում սովորող երեխաներն ապագա հայ ճարտարագետներ են, ովքեր, բացի մասնագիտական հետաքրքրություններից, նաև տարված են իրենց երկրի խնդիրներով։ Առհասարակ, ցանկացած խնդիր լուծելու միակ տարբերակը կրթությունն է։ Աշխարհը շատ արագ է փոխվում, և ձեր սոցիալական ապահովությունը, ձեր անվտանգությունը, ձեր կյանքի որակը կախված է միայն ձեր գիտելիքներից։ Այնպես որ, պետք է սովորել սեփակ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
HRAPARAK.AM
09:00 18/05
HRAPARAK.AM

Քառամյա գահավիժում
ARMLUR.AM
07:00 18/05
ARMLUR.AM

Մանրամասներ
  
Բեռնվում է...