Հայ Eng
Service
...
HRAPARAK.AM
09:08 24/04
HRAPARAK.AM

Խոշտանգումներից մինչև կամայական կալանավորումներ․ Պետդեպի ամենամյա զեկույցը՝ Հայաստանի մասին

Ազատության ու մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությունն ու խթանումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Այն երկրները, որոնք հարգում են մարդու իրավունքները, ավելի հավանական է, որ լինեն խաղաղ, բարգավաճ և կայուն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության այս տարվա զեկույցը:
«Այսօր զեկույցը ներկայացնում է մարդու իրավունքների հարցում արձանագրված փաստացի, համակարգված հաշվետվություն մոտ 200 երկրների և տարածքների վերաբերյալ»,- ասել է Բլինքենը, որի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի Ձայն»-ը։
Ուսումնասիրված երկրների շարքում է նաև Հայաստանը, ուր մարդու իրավունքների հետ կապված առավել նշանակալի խնդիրներների շարքում զեկույցն առանձնացրել է խոշտանգումները, դաժան, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքը, իրավապահների կողմից կիրառվող պատիժը, կամայական ձերբակալություններն ու կալանավորումները, դատական իշխանության անկախության հետ կապված լուրջ խնդիրները, կամայական կամ անօրինական միջամտությունն անձնական կյանքին, բռնությամբ կամ բռնության սպառնալիքներով ուղեկցվող հանցանքներն ընդդեմ ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթար դրսևորումները:
Ըստ զեկույցի, «[Հայաստանի] կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ ներկա և նախկին պետական պաշտոնյաների և իրավապահ կառույցների ներկայացուցիչների թույլ տված ենթադրյալ չարաշահումների քննության և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ իշխանություն... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
168.AM
23:27 05/05
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...