Հայ Eng
Service
...
A1PLUS.AM
10:33 24/04
A1PLUS.AM

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.
Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին անգամ որևէ լուր ստացել, ի՞նչ վիճակում է Ձեր հայրը, մասնավորապես՝ հացադուլ սկսելուց հետո։
Դավիթ Վարդանյան - Նախ, շնորհակալություն Քրիստիան այս հնարավորության համար, սա կարևոր է և՛ մեր՝ ընտանիքի, և՛ ընդհանրապես հայերի համար, որոնց բռնարարները տառապանքներ են պատճառել 109 տարի առաջ, ինչը, ցավոք, նորից տեղի է ունենում արդեն մեր օրերում՝ 21-րդ դարում: Այնպես որ, բարձր ենք գնահատում այս հարթակի տրամադրումը մեր ձայնը լսելի դարձնելու համար։
Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։
Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգ չէինք սպասում։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ նա հայտնել է որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց, ինչը նշանակում է, որ նրա պահման պայմաններն ավելի են
վատացել հացադուլից առաջ, երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
1LURER.AM
10:00 06/05
1LURER.AM

ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ
Մանրամասներ
  
Բեռնվում է...