Հայ Eng
Service
...
FACTOR.AM
11:55 24/04
FACTOR.AM

Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա

Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, ապրիլի 24-ը մեր ազգային պհանջատիրությունը ամրապնդելու օր է, կոչ է, պատգամ է մեր բյուրավոր նահատակներից մեզ եկող: Այս մասին հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պահանջատեր է մեր ժողովուրդը բառի ամբողջական հասկացողությամբ եւ պետք է մնա պհանջատեր այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան 1915-ին մեր ժողովրդի դեմ գործադրած ցեղասպանությունը չի ընդունել:
Մեր ժողովուրդը պահանջատեր կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը մնում է բռնագրավված ցեղասպան Ադրբեջանի կողմից: Պահանջատեր պետք է մնա մեր ժողովուրդը այնքան ժամանակ, որ ցեղասպանական վախի հետեւանքով Արցախի ժողովուրդը վերացել է իր պապենական հողերից:
Հայոց ցեղասպանությունն իրավական հիմք ունի եւ համապատասխանում է միջազգային օրենքներին: Հետեւաբար, անկարելի է անտեսել մեր պահանջատիրությունը, դրա վվերականությունն ու այժմեականությունը: Անցնող տասնամյակներում երկրներ, կառավարություններ, նախագահներ, եկեղեցիներ, կրոններ, միջազգային կազմակերպություններ հաջորդաբար ճնաչեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Այս ընթացքը պետք է շարունակվի:
Այսօր, երբ Ադրբեջանը շարունակում է զանազան ձեւերով ջնջել հայության հետքը Արցախում, փորձում է քանդել կամ այլափոխել մեր մշակութային կոթողները, երբ Ադրբեջանը փորձում է հաջորդաբար եւ հետեւո... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...