Հայ Eng
Service
...
1IN.AM
00:00 25/04
1IN.AM

ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Արդարադատության միջազգային դատարանը քննեց Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշեց, որ փաստաբանները հիմնավորեցին, որ Հայաստանի նախնական առարկություններն ամբողջովին հիմնավորված են, հետևաբար հայկական կողմը լիահույս է, որ դատարանը դրանք կբավարարի։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դատարանին ներկայացված պնդումներին, թե Հայաստանն ընդունել է ռասիստական գաղափարախոսություն՝ որպես ասվածի հիմք համարելով Գարեգին Նժդեհի արձանի մոտ կազմակերպված, այսպես կոչված, շքերթը՝ Կիրակոսյանը նշեց, որ մարգինալ որոշ խմբեր երբեմն չարաշահում են արտահայտվելու ազատությունները ժողովրդավարական երկրում, և Հայաստանն այդ առումով չի տարբերվում որևէ ժողովրդավարական հասարակությունից։

Կիրակոսյանն անդրադարձել է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի իբր բռնազավթումը հերքելու վերաբերյալ իր հայտարարությանն Ադրբեջանի հնչեցրած քննադատությանը։

«Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանը հերքում է իր կողմից ներխուժումը և օկուպացման վերաբերյալ միջազգային հանրության ճնշող արձագանքը, որով վերջինս մերժում է ինքնորոշման մասին Հայաստանի կողմից սեփական շահերը սպասարկելու համար մոգոնած պատրանքը։ Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը, որի համաձայն՝ Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի առաջին մասով ունեցել է իրավազորություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ադրբեջանը, սակայն, անուշադրության է մատնում այն փաստը, որ դատարանի կողմից իրավազորության որոշումը դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն՝ չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին»,- ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիը։

Կիրակոսյանը հստակեցրեց, որ Եվրոպական դատարանը երբևէ չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, և նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի ու փաստաբանների կողմից։

«Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել շարունակել և գործադրել իր ազդեցությունը՝... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...