Հայ Eng
POLICE.AM
10:14 25/04
POLICE.AM

Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս-Սոթք ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2107»-ը։ Պարեկները ստուգման ընթացքում մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։ Նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայով 2 թղթե փաթեթ։
Հաջորդ դեպքում Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լանդ Ռովեր» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում 26-ամյա վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են անձեռոցիկով փաթեթած իր, ինչը կասկածելի է թվացել։ Պարեկների պահանջով վարորդը իրավապահներին է ներկայացրել 3 գրամից ավելի մարիխուանա և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Նա և 47-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։
Գեղարքունիքի պարեկները Սևանի թերակղզում ծառայություն իրականացնելիս Ձկնորսների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Վարորդը մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել շուրջ 2,5 գրամ մարիխուանայով փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Հերթական դեպքում Գեղարքունիքի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին լուսային անսարքության համար կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա։ Նրանք մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ։ 30-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժին։ Խուզարկությամբ 45-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են ընդհանուր 21 գրամից ավելի մարիխուանայով 7 փաթեթ և մոխրացած զանգվածով 2 կաթուցիչ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի տան և կից օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով 15 կաթուցիչ, ընդհանուր 78 գրամից ավելի մարիխուանայով 21 փաթեթ և 110 գրամից ավելի կանեփի սերմ, ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Լրահոս
A1PLUS.AM
09:02 04/05
A1PLUS.AM

Դի է հայտնաբերվել
ARMLUR.AM
07:00 04/05
ARMLUR.AM

FREENEWS.AM
01:57 04/05
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...