Հայ Eng
Service
...
AYSOR.AM
10:32 25/04
AYSOR.AM

Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան

Ապրիլի 24-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների և Շվեդիայում Հայաստանի դեսպանության կողմից։ Այդ մասին հայտնում են  Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Շվեդիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բյորն Սյոդերը, բարեկամության խմբի անդամ Արին Կարապետը։

Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես են եկել գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը շվեդների աչքերով» գրքի հեղինակ, դոցենտ Գյորան Գյունները և շվեդ լրագրող, 44-օրյա պատերազմին նվիրված «Ես դանդաղ մեռնում եմ ամեն օր» գրքի հեղինակ Ռասմուս Քանբեկը։

«Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։ Դեսպան Աղաջանյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման և ընդհանուր անպատժելիու... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
ARMLUR.AM
07:00 18/05
ARMLUR.AM

Մանրամասներ
  
Բեռնվում է...