Հայ Eng
Service
...
PANARMENIAN.NET
12:34 25/04
PANARMENIAN.NET

Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն

PanARMENIAN.Net - Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ապրիլի 24-ին Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրել է իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ:
Անդրադառնալով Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի իբր բռնազավթումը հերքելու վերաբերյալ իր հայտարարությանն Ադրբեջանի հնչեցրած քննադատությանը՝ նա նշել է, որ Եվրոպական դատարանը երբևէ չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, և նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի ու փաստաբանների կողմից, հայտնում է Sputnik Արմենիան։
«Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել շարունակել և գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպանտ պետություն է, առավել ևս՝ ագրեսոր, այլ փոխարենն անդրադարձել է տեղի հայկական ուժերին՝ կոչ անելով հակամարտող կողմերին անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակում։ Հենց այդպես էլ վարվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Ադրբեջանն, ի հակառակ, ինչպես ասել է նախագահ Ալիևը, միակողմանիորեն որոշել է, որ պատերազմն անխուսափելի է և Մինսկի խումբը մահացած է։ Նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չփորձեց հերքել»,- պարզաբանել է Կիրակոսյանը։
Նա ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...