Հայ Eng
Service
...
168.AM
15:49 25/04
168.AM

Տավուշը հիմա ավելի պաշտպանված է. ուզում ենք սահմանը մինչև Մեղրի, մինչև Սյունիքի վերջ, մինչև Իրանի սահման վերարտադրենք. Ալեն Սիմոնյան

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին, կիսել իր ուրախությունը, որ եկել ու հասել են նրան, որ արդեն սյուներ են տեղադրվում՝ սահման է ֆիքսվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի համար:
«Սահման ենք ստանում, միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը: Միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է: Հայկական որևիցե տարածք, թումբ հանձնվե՞լ է, անընդհատ մարդկանց ոնց որ գժի տեղ դնեն: Մենք ենք 29.800 քկմ-ն դրել քննարկման, մենք ենք այդ սանդղակը գծել: Բազմաթիվ անգամ ասել ենք՝ ՀՀ-ից չկա որևիցե մետր, որը քննարկման լինի: Ով ինտերնետ մուտք ունի՝ որոշում է, ասի՝ հանձնում են։ Որ գնաս ու վզից բռնես, ասես՝ հլը արի, մի հատ հասկանանք՝ էդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել։ ՀՀ տարածքից որևիցե մեկը որևէ բան չի հանձնում, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ Ադրբեջանն է առաջ՝ Ադրբեջանն է հետ քաշվելու: Եթե Ադրբեջանն ունի գրաված հայկական բնակավայր կամ հսկողության տակ վերցրած, եթե կա նման բնակավայր, խնդրում եմ, թող անունն ասեն էդ բնակավայրի: Ես կարող եմ ասել էն բնակավայրերի անունները, որոնք Ադրբեջանը բարձրաձայնում է: Հայկական կողմից՝ ուզում եմ հասկանալ, էդ քննադատողները կարո՞ղ են նման բնակավայրի անուն ասել»,- ասել է նա:
Հակադարձմանը, թե Ալիևն ասում է՝ իր պահանջով է Տավուշից սկսվել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, իսկ այն ամենապաշտպանված տարածքն էր, Ալեն Սիմոնյանն արձագանքել է.
«Հիմա դա ավելի պաշտպանված տարածք է, հասկանո՞ւմ եք: Երբ դու հավանական հարձակվողի կողմից հարցեր և սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես՝ էս գիծը դու ես, էս՝ ես, և անցնում ես առաջ, դա էլ ավելի պաշտպանված է դառնում: Այսինքն, մենք անընդհատ պիտի պատ դնենք, դիրքեր կառուցենք, հետո իրանք «Բայրաքթա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
168.AM
00:17 20/05
168.AM

Երկո՞ւ, թե՞ երեք
168.AM
00:01 20/05
168.AM

Գործերը լավ չեն
Մանրամասներ
  
Բեռնվում է...